Վթարից 1 շաբաթ անց 27-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
SOCIETYԵրեւանի Խորենացի փողոցում հուլիսի 29-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած 27-ամյա Խաչիկ Մկրտչյանը հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 29-ին ժամը 19.00-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Խորենացու փողոցում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ բախվել բենզալցակայանի ծածկի երկաթե հենակին. 27-ամյա վարորդը եւ 18-ամյա ու 16-ամյա ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 4-ին ժամը 20.00-ին վարորդը` 27-ամյա Խաչիկ Մկրտչյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



