Կոտայքի մարզում բնակարաններից մեկում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
SOCIETYՕգոստոսի 6-ին` ժամը 15:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Բանավան թաղամասի թիվ 1 հանրակացարանային շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



