Պետությունը կհոգա Մոսկվա-Երևան վթարի տուժածների ծախսերը
BLOGԿարեն Մկոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նոյեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 03.10-ին, ՀՀ ՏԿԱԻՆ-ը տեղեկատվություն է ստացել, որ ՌԴ-ի ժամանակով 02:08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը վթարի է ենթարկվել:
Վթարի արդյունքում մահացել էին 8 ուղևոր, ևս 42 մարդ վնասվածքներ է ստացել: Ներկայումս բժիշկները բազմաթիվ տուժածների դեռ թույլ չեն տալիս ինքնաթիռ նստել:
Այսօր, գործադիր մարմնի նիստում վարչապետը տեղեկացրեց ,որ պետությունը կհոգա վերը նշված վթարի հետևանքով առաջացած ծախսերը` կապված հուղարկավորությունների և տուժածների բուժումների հետ:
Այս իրավիճակում շատ կարևոր է, որ քաղաքացիները զգան պետության աջակցությունը:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



