Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը դեռեւս փակ է
SOCIETYՕգոստոսի 7-ին, ժամը 17:00-ին դադարեցվել են Գողթ գյուղի վերջնամասում. Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող ճանապարհի մաքրման աշխատանքները: Աշխատանքները կվերսկսվեն առավոտյան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, օգոստոսի 7-ին, ժամը 10:00-ին Գողթ գյուղի վերջնամասում տեղի ունեցած քարաթափման աշխատանքներին աջակցելու համար դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն oգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



