Երևանում թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ավտոմեքենային. կա տուժած
SOCIETYՕգոստոսի 8-ին, ժամը 15:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Պ., ծնված 1951 թ.) բախվել է կայանած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Է. Շ., ծնված 1997 թ.) և կողաշրջվել:
Ս. Պ.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան բուժզննում՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ԳԱԶել մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



