Սպիտակ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է ՊՆ մայոր
SOCIETY«Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը օգոստոսի 7-ին ժամը 07:45 սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և գլորվելով՝ հայտնվել հարակից դաշտում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Լրատվամիջոցներում հայտնված որոշ տեղեկությունների համաձայն` զոհվել է Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի՝ կոչումով մայոր զինծառայող:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այդ տեղեկությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



