Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում ՃՏՊ է տեղի ունեցել. կան տուժածներ
SOCIETYՕգոստոսի 9-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ավտոճանապարհին՝ «Հայկական խոհանոց» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի 58-րդ կմ-ին «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Շտապօգնության աշխատակիցները համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին և ուղևոր՝ Վ. Հ.-ին (ծնված 1995 թ.), ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



