Հայաստանում ռուսական ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները իրականացնում են կրակային վարժանքներ
SOCIETYՀայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայում մեկնարկել են տանկային ստորաբաժանումների տակտիկա-կրակային վարժանքները: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունից, վարժանքներն իրականացվում են T-72Б տանկերով: Վարժանքներն անցկացվում են «Ալագյազ» զորավարժարանում:
Տանկիստները փուլային եղանակով իրականացնում են հարվածները հետ մղելու և պայմանական հակառակորդի ուղղությամբ գրոհների, լեռնային տեղանքի տարբեր խոչընդոտներ հաղթահարելու տակտիկական առաջադրանքներ, ինչպես նաև զուգահեռաբար ոչնչացնում են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան՝օգտագործելով տանկի զինանոցի բոլոր տեսակները:
Վարժանքներին մասնակցում է շուրջ 200 զինծառայող և 50 միավոր զինտեխնիկա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



