Երևանի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Ford Transit»-ն ու «Volkswagen Vento»-ն
SOCIETYՕգոստոսի 10-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, լուսացույցը պոկվել է և կախվել, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են«Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Զ. Գ.) և Volkswagen Vento մակնիշի (վարորդը՝ Ա. Բ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



