Ձորաղբյուրի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել
SOCIETYՕգոստոսի 12-ին՝ ժամը 12:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցներում՝ Տ. Պետրոսյան փողոցի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուրի ամառանոցների 13-րդ փողոցի տներից մեկի հողամասում և հարակից տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:13-ին, մարվել՝ 13:28-ին:
Այրվել է խոտածածկույթ (մոտ 2000 քմ), փայտե տնակ՝ մասամբ (3 քմ) և ջերմահարվել 5 պտղատու ծառ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



