Ամստերդամում անհայտ անձը հարձակվել է Թուրքիայի հյուպատոսության վրա
INTERNATIONAL NEWSՆիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում անհայտ անձը հարձակում է իրականացրել Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա, փոխանցում է BBC-ի թուրքական ծառայությունը։
Հայտնի է, որ գիշերվա ժամերին տղամարդը Մոլոտովի կոկտեյլ է նետել շենքի ուղղությամբ, ինչի արդյունքում տարածքում ոչ շատ մեծ հրդեհ է բռնկվել։ Այն հաջողվել է արագ մարել։
Նշվում է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Իրավապահները արդեն ձերբակալել են մեկ կասկածյալի, ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալը վնասազերծված է։
Նրա ինքնությունն ու կատարած քայլի դրդապատճառները դեռևս չեն բացահայտվում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



