Հրդեհ երևանյան բնակարանում. բնակիչը այրվածքներ է ստացել
SOCIETYՕգոստոսի 13-ին, ժամը 09:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 47 շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դ. Ա.-ին պատկանող բնակարանի փակ պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, որը մարվել է քաղաքացիների ուժերով:
Փրկարարները գազի բալոնը բնակարանից իջեցրել են շենքի բակ և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:
Բնակիչ՝ Ա. Կ.-ն (ծնված 1964 թ.), աջ ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



