Հայաստանի մարմնամարզության հավաքանի մարզիչը գոհ է աշխարհի առաջնությունում թիմի գրանցած արդյունքից
SPORT
Հայաստանի մարմնամարզությանհավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է Գլազգոյում ավարտված աշխարհի առաջնությունում մեր մարզիկների գրանցած արդյունքներից:
«Մարմնամարզության այս աշխարհի առաջնության հիմնական բարդությունը նրանում էր, որ այն վարկանիշային էր Օլիմպիական խաղերի համար: Ես իսկապես շատ գոհ եմ տղաների գրանցած արդյունքից: Մեզ համար գերխնդիր էր մեդալի համար պայքարը: Հարություն Մերդինյանն իրեն արդարացրեց: Եթե Օլիմպիական խաղերին Հարությունը և իր հետ նույն արդյունքը գրանցած ճապոնացին կրկին հավաքեն միավորների նույն քանակը, ապա առավելությունը կտրվի այն մարզիկին, ով ավելի մաքուրի կանի: Աշխարհի առաջնությունում ավելի մաքուր էր Մերդինյանի վարժությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սերոբյանը:
Վերջինս խոսեց նաև հավաքականի միակ աղջիկ մասնակցի մասին` մասնավորապես փաստելով. «Մեր մարմնամարզուհինը Հուրի Գեբեշյանը, շատ լավ կատարեց իր վարժությունը, թեպետ առաջին պահին ընկավ գերանից: Բայց նա մեծ հնարավորություններ ունի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար»:
Շոտլանդական Գլազգո քաղաքում ավարտված աշխարհի վարկանիշային մարմնամարզության առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) վարժությունում, հավաքելով 15.500 միավոր, դարձել է մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ մարմնամարզիկն իր համար ապահովել է Օլիմպիական խաղերի ուղեգիր: Մարմնամարզիկներ Հուրի Գեբեշյանը և Արթուր Դավթյանը իրավունք են ստացել մասնակցելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները կրկնելու դեպքում կնվաճեն Օլիմպիական խաղերի ուղեգիր: