«Ռեալը» պարտավոր է ամեն ինչ նվաճել. Գլխավոր մարզիչ
SPORT«Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին խոսել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Աթլետիկոյի» հետ խաղից ունեցած սպասելիքների մասին․
«Մենք ինչ-որ հատուկ ճնշում չենք զգում միայն այն պատճառով, որ խաղալու ենք «Աթլետիկոյի» հետ։ Սա վճռորոշ հանդիպում է, պայքար տիտղոսի համար, ուստի ջանք չենք խնայի։ Մենք պարտավոր ենք նվաճել ամեն ինչ։
Ակումբն ամեն ինչ անում է, որ մենք լավագույն պայմաններում աշխատենք։ Կփորձենք առավելագույն արդյունքի հասնել ինչպես թիմային, այնպես էլ անհատական խաղի տեսանկյունից։ Մենք ունենալու ենք թիմի ֆուտբոլիստների մեծամասնությանը համապատասխան հստակ ծրագիր»,- Լոպետեգիի խոսքը մեջբերել է «Marca»-ն։
Հավելենք, որ «Ռեալ»-«Աթլետիկո» հանդիպումը կայանալու է օգոստոսի 15-ին, Տալլինում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



