Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը մտադիր է բարդացնել իր վարժություններն Օլիմպիական խաղերի համար
SPORTՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը մտադիր է բարդացնել իր վարժությունները Օլիմպիական խաղերից առաջ:
«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա աշխարհի առաջնությունուոմ երրորդ տեղը զբաղեցնել: Երկար տարի սպասում և փորձում էի, որ գոնե մասնակցեմ Օլիմպիական խաղերին: Միանշանակ գիտակցում եմ, թե որքան մեծ է պատասխանատվություն է ընկած ինձ վրա: Մտադիր եմ մարզչական աշխատանքի անցել: Իսկ ինչ վերաբերում է Օլիմպիական խաղերին, ապա պետք է բարդացնենք վարժությունների ծրագիրը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարմնամարզիկը:
Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Անհատական մրցաձևերում Հարություն Մեդինյանը հավաքեց 15. 500 միավոր և դարձավ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, ինչպես նաև նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր: Նժույգթափեր վարժությունում աշխարհի չեմպիոն է դարձել Մեծ Բրիտանիան ներկայացնող Մաքս Ուիթլոքը, արծաթե մեդալը նվաճել է Լուիս Սմիթը: Հայաստանի հավաքականի մյուս անդամ Վահագն Դավթյանը օղակներ վարժությունում հավաքել է 15.333 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: