Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ
SOCIETYՀայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, նախատեսված ժամը 12:00-ից, տեղի չունեցավ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասուլիսի մեկնարկից առաջ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները ներխուժեցին «Էրեբունի պլազա» հյուրանոցի մամուլի սրահ, որտեղ պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը:
Բողոքի ակցիայի մասնակիցները որոշ ժամանակ մնացին սրահում, այնուհետև հայտարարեցին, որ իրենք նպատակ ունեին տապալել ասուլիսը, ինչը հաջողվել է: Նրանք լքեցին սրահը, այնուհետև քննարկումների արդյունքում որոշում կայացրին երթով շարժվել դեպի գլխավոր դատախազության շենք:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



