«Փյունիկ»-ը մեկնել է Թել Ավիվ
SPORTԵրևանի «Փյունիկ»-ը մեկնել է Թել Ավիվ, որտեղ օգոստոսի 16-ին Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ուժերը կչափի տեղի «Մաքքաբի» ակումբի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Առաջին խաղում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում գոլազուրկ ոչ ոքի արդյունքով ավարտեց «Մաքքաբի»-ի հետ հանդիպումը և հաջորդ փուլ դուրս գալու իրական շանսեր է պահպանում:
«Մաքքաբի»-«Փյունիկ» հանդիպումը տեղի կունենան օգոստոսի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 21:30-ին: Հանդիպումը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



