Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի վրայի գազալցակայանում հրդեհ է բռնկվել
SOCIETYՕգոստոսի 16-ին՝ ժամը 06:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի մոտակայքում այրվում է գազալցակայան:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին գտնվող «Տիգրան և Հայկ» ՍՊԸ-ի գազալցակայանում պայթել է գազի կուտակիչը. այրվում է կոմպրեսորային կայանի տանիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:41-ին, մարվել՝ 06:57-ին: Այրվել է տանիքի պլաստմասսայե երեսպատումը՝ մոտ 10 քմ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



