Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն
SOCIETYՀայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավորապես կանջատվեն: «Արմենպրես»-ը ներկայացնում է նախարարության տարածած հայտարարությունը.
««Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգի աշխատանքը նախ մասամբ կսահմանափակվի, իսկ ժամկետի ավարտին մոտ՝ ամբողջությամբ կդադարեցվի»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



