Սուրենավան գյուղից բերման է ենթարկվել 2018թ. հունիսի 13-ից հետախուզվող 49-ամյա քաղաքացին
SOCIETY«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման և իրականացման շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 15-ին, ժամը 16.05-ին, Արարատի մարզի Սուրենավան գյուղի Արցախի փողոցից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը 2018թ. հունիսի 13-ից հետախուզվում էր ոստիկանության Արարատի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասի (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը) մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



