Նախկին «Հայպետհիդրոմետ»-ի շենքի տարածքում հրդեհ է բռնկվել
SOCIETYՕգոստոսի 17-ին՝ ժամը 04:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեոյի փողոցում գտնվող նախկին «Հայպետհիդրոմետ»-ի շենքի տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:55-ին, մարվել՝ 06:20-ին:
Այրվել են շենքի տանիքի (300 քմ) փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 80 քմ) և տանիքում գտնվող շինությունում (12 քմ) տեղադրված ալեհավաքների հովացման համակարգի 2 օդորակիչ՝ ամբողջությամբ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



