Երևանից Ալավերդի, Նոյեմբերյան և այլ ուղղություններով կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն
SOCIETYՀայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ` օգոստոսի 17-ին տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների գնահատում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ա յսուհետև կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն Երևան-Ալավերդի (ներառյալ Ջիլիզա համայնքը), Երևան-Նոյեմբերյան ուղղություններով, ինչպես նաև տրանսպորտային կապ կհաստատվի Դիլիջան և Վանաձոր համայնքների միջև։
Բացի դրանցից, Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին համալրվել է ևս մեկ տրանսպորտային միջոցով, իսկ Երևան-Էջմիածին երթուղու երեք մեքենաներ փոխարինվել են նոր տրանսպորտային միջոցներով։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



