Մեքսիկայում 50 տոննա թմրանյութ է առգրավվել
INTERNATIONAL NEWSՄեքսիկայում «կրիստալ» անունով հայտնի թմրանյութի 50 տոննա կշռով խմբաքանակ է առգրավվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մեքսիկական աղբյուրին:
Ինչպես հայտնում է աղբյուրը, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցների շարքին դասվող նյութը հայտնաբերվել Մեքսիկայի ռազմածովային նավատորմի աշխատակիցների կողմից: Նրանց հաջողվել է խոշոր չափի թմրանյութը հայտնաբերել Սինալոա նահանգի Բադիրագուատո քաղաքի նարկոլաբորատորիայում:
Իշխանությունները կարծում են, որ առգրավված թմրանյութը պատկանել է «Սինալոա» կարտելին: Բադիրագուատոն այդ հանցախմբի նախկին պարագլուխ Խոակին Գուսման Լոերայի հայրենի քաղաքն է: Լոերան հայտնի է «Թզուկ» («Էլ Չապո») մանկանվամբ: Նա ձերբակալվել և արտահանձնվել է ԱՄՆ և այժմ սպասում է դատավարությանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



