Տղամարդը հրազենով անզգուշաբար վնասել է ինքն իրեն
SOCIETYՏղամարդն իր ընկերոջ գործարանային համարով օդամղիչ հրացանը լիցքավորելու ժամանակ անզգուշաբար կպել է ձգանին և ստացել վնասվածք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Օգոստոսի 17-ին, ժամը 15-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց, որ «որովայնի առաջնային պատի չթափանցող ծակած վերք, օտար մետաղական մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդն իր ընկերոջ գործարանային համարով օդամղիչ հրացանը լիցքավորելու ժամանակ անզգուշաբար կպել է ձգանին և ստացել վնասվածք»,- ասված է հայտարարությունում:
Գործի առթիվ փորձաքննություններ են նշանակվել, նյութեր են նախապատրաստվում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



