Վերջին 100 տարում առաջին անգամ Բրազիլիայի հավաքական է հրավիրվել երկրից դուրս ծնված ֆուտբոլիստ
SPORT«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան հրավեր է ստացել Բրազիլիայի ազգային հավաքականից՝ սեպտեմբերի 8-ին և 12-ին ԱՄՆ-ի ու Սալվադորի ընտրանիների հետ ընկերական մրցավեճերին մասնակցելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sky Sports-ը, 22-ամյա Պերեյրան Բրազիլիայի հավաքականում վերջին 100 տարվա ընթացքում դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով ծնվել է երկրից դուրս: Կիսապաշտպանը ծնվել է Բելգիայում և հանդես եկել այդ երկրի մինչև 13 և 15 տարեկանների հավաքականներում:
Վերջին անգամ Բրազլիլիայի հավաքական հրավիրվել է երկրից դուրս ծնված ֆուտբոլիստ՝ 1918 թվականին:
Այս տարի Պերեյրան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում անցկացրել է մեկ խաղ, իսկ նախորդ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս իսպանական «Վալենսիա»-ում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



