Սիրիայում գնդակոծության հետևանքով զինծառայող է զոհվել
INTERNATIONAL NEWSՍիրիայի Համա և Լաթաքիա նահանգներում, ինչպես նաև Հալեպ քաղաքի մի շարք շրջաններում վերջին մեկ օրում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով սիրիացի զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին, մեկ օրում գնդակոծության են ենթարկվել Լաթաքիայի Ռաշա Նահշեբա, Ջուբ Էլ Մգարա, Իկկո, Աքչ-Բայեր, Սաֆսաֆա բնակավայրերը, Համա նահանգում տեղակայված կառավարական դիրքերը, ինչպես նաև Հալեպի Հան-էլ-Ասալ, Մաքանիս-Դուվայրի շրջանները:
Բացի այդ, նշվում է, որ Սիրիայի հարավարևմտյան շրջանում նախկին անօրինական զորամիավորման գրոհայինները հանձնել են հետևակի մեկ զրահամեքենա, մեկ գնդացիր, երկու ինքնաշեն հրացան, 30 ական, ինչպես նաև 3 տոննա տարբեր տեսակի և տրամաչափի զինամթերք:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



