Իրաքի Գերագույն դատարանը վավերացրել է մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները
INTERNATIONAL NEWSԻրաքի Գերագույն դաշնային դատարանը վավերացրել է մայիսի 12-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրները:
Ինչպես հաղորդվում է, արդյունքների վավերացումից հետո մեկնարկում է 90-օրյա սահմանադրական ժամկետը, որի ընթացքում հաղթող կուսակցությունները պետք է կառավարություն կազմեն:
Իրաքի ընտրական գերագույն անկախ հանձնաժողովը հունիսի 24-ին որոշում էր կայացրել ընտրողների ձայների վերահաշվարկ իրականացնել այն ընտրատեղամասերում, որտեղ կեղծարարությունների վեաբերյալ բողոքներ են եղել: Ձայների վերահաշվարկի ընթացքին հետևել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, քաղաքական միավորումները և թեկնածուների ներկայացուցիչները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



