ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. ուղևորները հոսպիտալացվեն են
SOCIETYՕգոստոսի 20-ին՝ ժամը 00:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս–Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 19-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորները՝ Ս. Մ.-ն (ծնված 1970 թ.) և Գ. Ի.-ն (ծնված 2009 թ.) հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



