Ֆուտբոլիստ փոխմարզպետը մի քանի վարկ է վերցրել. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Սյունիքի մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր` 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Թադևոսյանը հայտարարագրել է բնակարան և «NISSAN TIIDA 1.6 I» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 350 հազար դրամ, իսկ եկամուտները` 1 միլիոն 15 հազար դրամ, որից 240 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 360 հազար, 295 հազար և 120 հազար դրամները ստացված փոխառություններ են` վարկեր:
Թադևոսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ 2004– 2011 թթ. եղել է «Գանձասար» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ: Մինչ պաշտոնի նշանակվելը եղել է «Կապան քաղաքի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ–ի լուսաբանողը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում