Ինդոնեզիայում ուժեղ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 506-ի
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի Լոմբոկ զբոսաշրջային կղզում տեղի ունեցած վերջին երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 506-ի: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ երկրաշարժերի հետևանքով ավերվել է ավելի քան 74 հազար տուն և ենթակառուցվածքների օբյեկտներ, և ավելի քան 431 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը:
Հիշեցնենք, որ երեկ Լոմբոկ կղզում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել:
Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7.9 կմ խորության վրա՝ մոտ կես միլիոն բնակչություն ունեցող Մատարա քաղաքացից 64 կմ հեռավորության վրա:
Օգոստոսի սկզբին Լոմբոկում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Դրան հաջորդել էր ևս մի քանի ուժեղ ցնցում՝ դառնալով 436 մարդու մահվան պատճառ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



