Վրաերթ Զովունի գյուղում. քաղաքացու առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության
SOCIETYՕգոստոսի 20-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ «ԱՆԻ» կաթնամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Ա.-ը (1988թ.) «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հ. Ս.-ին (1993 թ.), ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



