Մովսիսյանն ու Օզբիլիսը վերսկսկել են անհատական մարզումները
SPORTՀայաստանի ազգային հավաքականի անդամներ` Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում վերադարձել են անհատական մարզումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Championat.com-ը, անհատապես Մովսիսյանի և Օզբիլիսի հետ մարզվել են նաև Եվգենի Մակեևը, Ջանո Անանիձեն և Վլադիմիր Գրանատը: Հայմորիտ ի պատճառով չի մարզվել միայն Կիրիլ Կոմբարովը:
Մովսիսյանը վնասվածք էր ստացել երկու շաբաթ առաջ և միայն այսօր է սկսել մարզվել, իսկ Օզբիլիսը թեթև վնասվածք էր ստացել նախորդ կիրակի կայացած Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հետ խաղում:
Մոսկովյան ակումբը նոյեմբերի 6-ի երեկոյան կմեկնի Գրոզնի` հաջորդ օրը ՌԴ Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Թերեք»-ի հետ խաղն անցկացնելու համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



