ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել
INTERNATIONAL NEWSՎաշինգտոնը հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել երկրում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելքերի հայտարարության մեջ:
Փաստաթուղթը հրապարակվել է Սենատի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցային ճնշումների հարցով բանկային հանձնաժողովում փոխնախարարի հաշվետվությունից քիչ առաջ:
Վաշինգտոնը կիբերպատժամիջոցների ցանկում նաև երկու ռուս քաղաքացու և մեկ ընկերություն է ներառել:
Բացի այդ, Վաշինգտոնը ԿԺԴՀ-ի հարցով պատժամիջոցների ցանկում երկու ռուսական ընկերություն և 6 նավ է ընդգրկել:
Ելույթ ունենալով Սենատում՝ Մանդելքերը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե «Մոսկվան չփոխի իր վարքագիծը»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



