Ռուսական ռմբակոծիչը ոչնչացրել է Պալմիրայի մոտ գտնվող ԻՊ-ի հենակետը
INTERNATIONAL NEWSՌուսական Սու-24 ռմբակոծիչը ոչնչացրել է Պալմիրայից 30 կմ հեռավորությամբ գտնվող «Իսլամական պետություն» խմբավորման հենակետը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հոմս նահանգի Թադմոր բնակավայրի շրջանում Սու-24 ռմբակոծիչը ոչնչացրել է ԻԼԻՊ-ի զինյալների խոշոր մի հենակետ, ինչպես նաեւ կրակահերթի տակ գտնվող տանկ, Զու-23 զենիթային սարքավորում եւ ականանետային մարտկոց: Ահաբեկիչները ոչնչացված հենակետը գտնվում էր հնագույն Պալմիրայից 30 կմ հեռավորությամբ»,- հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նա ընդգծել է, որ ռուսական զինվորականները հարվածներ են հասցնում միայն այն օբյեկտների ուղղությամբ, որոնք «զգալիորեն հեռու են ճարտարապետական հուշարձաններից»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



