Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Մտահոգություններ են եղել, բայց արդեն հունիս-հուլիս ամիսներին երկնիշ տնտեսական աճ ենք արձանագրել. վարչապետ

POLITICS

Հունիսին ունեցել ենք 9.6 տոկոս տնտեսական ցուցանիշ, և ես հույս էի հայտնել, որ հաջորդ ամիսներին այս ցուցանիշը կավելանա, և արձանագրեցինք, որ հուլիսին ունեցել ենք 11.1 տոկոս տնտեսական ցուցանիշ, ինչը բացառիկ ցուցանիշ է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ չներկայացրած տնտեսական ցուցանիշները կներկայացնի: Փաշինյանը նկատել է, որ հիմնականում հեղափոխությունից հետո տնտեսական խնդիրներ են լինում, և, ըստ նրա, մայիսին որոշակի անհանգստություն կար այս առումով: «Սակայն, արդեն հունիս-հուլիս ամիսներին մենք երկնիշին մոտ տնտեսական աճ ունեցանք, գնալով տեմպը մեծանում է»,- ասել է նա: Վարչապետը նշել է, որ տնտեսության զարգացման մի քանի մոդել կա, որոնց մեջ մտնում է այն, որ կառավարությունը ստեղծում է պայմաններ, իսկ մոդելը թողնում է շուկային:

 Նրա խոսքով՝ կան շուկաներ, որտեղ այս մոդելը աշխատել է, սակայն գտնում է, որ արագ զարգացող երկրներն այլ փորձ են կիրառում: «Ապահովված երկրներում կարևոր է, որ կառավարությունը ներկայացնի իր տեսլականը, այսինքն, թե ինչպես է պատկերացնում տնտեսության զարգացման մոդելն ու ռազմավարությունը: Բանն այն է, որ շատ հաճախ պոտենցիալ ներդրողները լինում են 2 ճաշակի՝ մի մասը գիտի՝ ինչ է ուզում, իսկ մյուս մասի համար շատ կարևոր է, որ պետությունը կոնկրետ ուղի գծի, թե հատկապես որ ոլորտներում կարող են լինել ներդրումներ»,- շարունակել է վարչապետը:


Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենց համար որպես լոկոմոտիվ է բարձր տեխնոլոգիական արտադրությունը, որը վերաբերում է, ինչպես ընդունված է ասել, կոշտ արտադրանքին: Նրա խոսքով՝ այս պահին արդեն նախանշաններ ու ներդրումային հետաքրքրություններ կան այս ոլորտի հետ կապված: «Ինչպես նաև այսօր որոշակի ներդրումային հետաքրքրություն կա՝ արևային էլեկտրակայանների համար պանելների արտադրությունը սկսելու: Սա այն ոլորտն է, որն իսկապես կարող են համարել հեռանկարային, քանի որ արևային էլ.էներգիան նոր է զարգանում, առաջիկայում այն լինելու է ամենահզոր ճյուղերից մեկը: Տեղյակ եմ, որ կան ներդրումներ որոշակի տեխնոլոգիական ապրանքներ արտադրելու մասով, օրինակ՝ հեռուստացույցներ և կենցաղային տեխնիկային թողարկում: Հույս ունենք, որ այդ գործարարերը կհաջողեն, իսկ կառավարությունը նրանց կաջակցի»,-նշել է նա:

Վերջինս նշել է, որ իհարկե, պետք է աջակցել ներքին արտադրողին, արտահանողին: Նա նաև նկատել է, որ հանրահավաքի ժամանակ իր կրած պիջակի մասին ասել են, թե դա արտասահմանյան բրենդ է, սակայն տեղական արտադրության է եղել:

Անդրադառնալով կրթությանը՝ վարչապետն ասել է, որ այսօր բուհերն ունեն ուսանողի և դիմորդի խնդիր: «Ունենք իրավիճակ, երբ բոլոր դիմորդները ընդունվում են բուհեր, բացառությունը միայն Երևանի բժշկական համալսարանն է»,-ասել է նա՝ մանրամասնելով, որ դեռևս խորհրդային տարիներից բժշկական ինստիտոըտ ներգրավել է արտերկրյա ուսանողների, և դա մինչև այսօր այդպես է, և այսօր համալսարանը հենց այդ պատճառով չունի դիմորդի, ուսանողի խնդիր, ունի ավելի լավ ռազմավարական ու ֆինանսական վիճակ:

«Մեր բուհական համակարգը պետք է վերակառուցվի այս տրամաբանության մեջ: Մեր բուհերը պետք է կարողանան արտասահմանից ուսանողներ բերել: Միշտ էլ կա հնարավորություն ունենալ գին-որակ այնպիսի հարաբերակցություն, որ նոր ուսանողներ բերի»:

Ըստ վարչապետի՝ պետք է նաև այնպես անել, որ գիտությունը գործնական քայլեր անի տնտեսության հետ կապված:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ ՀՀ պետք է լինի բարձր տեխնոլոգիական երկիր, ավելին՝ նա կարևորել է, որ տեխնոլոգիական արտադրանքի արդյունաբերութունը, որը լավ պայմաններ կստեղծի ռազարդյունաբերության զարգացման համար:

Վարչապետը կից ներկայացրել է այս ցանկը.

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan