Քաղաքացին աղյուսով հարվածել է 81-ամյա հարևանուհու գլխին և դիմել փախուստի
SOCIETYԳեղարքունիքի փրկարար ծառայությունից օգոստոսի 22-ին ժամը 23:30-ին հաղորդում է ստացվել, որ Գավառի Զոհված Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկում բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը 21:00-ի սահմաններում անձը սպանելու դիտավորությամբ աղյուսով հարվածել է 81-ամյա հարևանուհու գլխին և նրան թողելով անգիտակից ու անօգնական վիճակում՝ դիմել է փախուստի: 81-ամյա կինը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Սպանության փորձ կատարողի ինքնությունը հայտնի է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



