Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Խրախճանքը կա` հացի մասը կաղում է. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կիսում է այն կարծիքները, որ նոր կառավարության համար 100 օրն այդքան էլ մեծ ժամանակահատված չէ, քանի որ նախկին իշխանությունից ուղղակի ավգյան ախոռներ է ժառանգել: «Իսկ այդ ավգյան ախոռները մաքրելը շատ դժվար է հատկապես այն դեպքում, երբ նոր կառավարության անդամների մեծ մասն ուղղակիորեն գործին ծանոթ չէ: Դրսից բերեցին ու նախարարներ դրեցին, և հիմա նրանք սեփական սխալների, սեփական սայթաքումների և բազմաթիվ սկանդաների մեջ ընկնելով` փորձում են ինչ–որ քայլեր ձեռնարկել: Բացի կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարից` այլ ձեռքբերում չեմ տեսնում: Առավել ևս` երբ սոցիալ–տնտեսական իրավիճակը շարունակում է էլ ավելի վատթարանալ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը` մեջբերելով հին հռոմեական մի ասույթ. «Հաց և խրախճանք: Խրախճանքը կա` ԱԱԾ–ի կողմից բացահայտվող դեպքերն են, ոստիկանության ձերբակալությունները, ՊԵԿ–ի բացահայտումները: Դրանք թատերական մասն են, բայց հացի մասը կաղում է, որովհետև կառավարությունը դեռ որևիցե կոնկրետ և շոշափելի քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ»,– ասաց նա: 

Քաղաքագետի համար տարօրինակ չէ այն, որ ՀՀԿ–ի ներկայացուցիչները վերջին մի քանի օրերի ընթացքում աչքի են ընկնում նոր կառավարության անդամներին ուղղված քննադատական հայտարարություններով:

«ՀՀԿ–ն հիմա ուշիուշով հետևում է կառավարության անդամների` հատկապես  վարչապետի և նախարարների գործողություններին: Ես սա չէի որակի որպես հակահեղափոխություն: Տեղի է ունեցել իշխանափոխություն, նախկին ընդդիմությունը հիմա իշխանության է եկել և հակադրվելուն պետք է ավելի նորմալ վերաբերվել: Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հասկանա, որ քննադատությունը օգուտ է իր կառավարությանը, որ իր կառավարությունը չլճանա, քիչ սխալներ անի: Եթե նախկին իշխանավորների հայտարարությունների մեջ կան կեղծ տեղեկություններ, զրպարտություններ, դրանք շատ հեշտ կարելի է պարզաբանել: Իսկ այն, ինչ տեղի է ունենում հիմա, չեմ ընդունում: Քննադատողներին ամենավերջին վիրավորանքներն են տալիս, մյուս կողմն էլ իր հերթին է վիրավորում և խիստ քննադատության ենթարկում: Սա նորմալ չէ: Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պետք է հասկանան, որ գործ ունենք հասարակության հետ. եթե չափն անցնում են, իրավիճակը սրվում է նաև հասարակության տարբեր խմբերի միջև գոյություն ունեցող հարաբերություններում: Այդ առումով երկու կողմերին էլ կոչ կանեմ ավելի զգույշ լինել և ավելի զուսպ պահել իրենց: Առողջ քննադատությունը կարևոր է բոլոր ժողովրդավարական երկրներում»,–ասաց մեր զրուցակիցը: 

Գագիկ Համբարյանի խոսքով` այն, ինչ հիմա կա Հայաստանում, քաղաքական ճգնաժամ է: «Այն, որ Ազգային ժողովի մեծամասնությունը հասարակության ճնշման ներքո ձևավորեց կառավարություն, մի փոքր կարգավորեց իրավիճակը: Հիմա խնդիրը հետևյալն է. այն, ինչ հիմա կա` ձեռնտու չէ Նիկոլ Փաշինյանին: Նա թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում ավելին է ուզում ստանալ: Այո՛, հեղափոխություն եղել է, բայց երկրի համար կարևորագույն ռեսուրսները դեռ իր հակառակորդների ձեռքում են: Խոսքը թե՛ ինֆորմացիոն դաշտի, թե՛ տնտեսության և թե՛ օրենսդիր դաշտերի մասին է: Իսկ հակահեղափոխություն ասվածի դեմ այնպես պետք է պայքարել, որ պայքարը չանցնի օրենքների սահմաններից: Եթե հակահեղափոխության դեմ պայքարեն այն նույն մեթոդներով, որոնցով Սերժ Սարգսյանն իր թիմով երկիր էր ղեկավարում և ընդդիմության դեմ էր պայքարում, ապա ի՞նչ տարբերություն նախկին և ներկայիս իշխանությունների միջև: Բոլոր հարցերը պետք է լուծվեն օրինականության դաշտում և որքան հնարավոր է` շատ արագ: Սա զգոնության կոչ է, որովհետև չեմ ուզում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ապագայում նմանվի այն «բեսպրեդելին» ու անպատժելիությանը, որը կար Սերժ Սարգսյանի օրոք և որից օգտվում էին բազմաթիվ ՀՀԿ–ականներ»,–նշեց նա: 

Ինչ վերաբերում է ՀՀԿ–ին, քաղաքագետն ընդգծեց, որ այդ կուսակցությունն ինքնամաքրման փուլում է. «Կփորձեն ազատվել օդիոզ ֆիգուրներից և այլ կերպ ներկայանալ: Օրինակ` որպես ինտելեկտուալ ընդդիմություն, իսկ թե հասարակությունն ինչպես կընդունի` չեմ կարող ասել: Ավելի խելացի կլինեն, որ կուսակցությունը ռեբրենդինգի ենթարկեն»:

Իսկ քաղաքականություն վերադառնալու մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, ըստ քաղաքագետի, հատուկ նպատակ ունի:

«Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի, որ հասարակության մոտ իր վարկանիշը շատ ցածր է: Որևիցե ակնկալիք չունի, որ կարող է շատ մեծ թիմ ձևավորել: Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու է քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը: Այդ կերպ ապագայում իր հետ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները նա կդիտարկի քաղաքական պրիզմայի ներքո. եթե իրեն ձերբակալեն` դա արդեն քաղաքական հետապնդում է իր նկատմամբ: Իսկ թե հետագայում իրեն ինչ կհաջողվի` ժամանակը ցույց կտա: Պետք է հաշվի առնենք, որ նա բավականին մեծ ֆինանսական ռեսուրսների է տիրապետում, իսկ քաղաքականության մեջ ֆինանսները շատ մեծ դեր են կատարում: Եթե ԱԺ արտահերթ ընտրություններին անձամբ ինքը չմասնակցի, այդուհանդերձ, այնպես կանի, որ իր կողմից հովանավորվող որոշ ուժեր ներթափանցեն ԱԺ: Իսկ այդ ուժերն ապագայում անպայման կուղղորդվեն իր կողմից»,–ասաց նա` հավելելով, որ ընդհանուր առմամբ`15–20 օր հետո քաղաքական գործընթացներն ակտիվ փուլ կմտնեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends