Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Գնդիկավոր գրիչի պատմության առեղծվածները

SOCIETY


Մենք գիտենք, որ...

 

Գնդիկավոր գրիչը ստեղծել է հունգարացի Լասլո Բիրոն 1938 թվականին:

Իրականում այդպես չէ:

Առաջին գնդիկավոր գրիչը 1888 թվականին արտոնագրել է ամերիկացի Ջոն Լաուդը: Գրիչները հայտնի են հին ժամանակներից, մոտավորապես մ.թ.–ից 3000 տարի առաջ, այն հատում էին եղեգի ցողուններից։ Հետագայում գրելու համար սկսեցին օգտագործել փետուրները: Գրելու գործիքի լավագույն տեսակները պատրաստվում էին կարապի, հնդկահավի և սագի փետուրներից, որովհետև նրանք ունեին մեծ չափեր։ 18–րդ դարի վերջում սկսեցին պատրաստել «փետուրնեվերջում սկսեցին պատրաստել «փետուրների» բրոնզե տարբերակներ, որոնք ունեին թանաքով լցված կաթիլային անոթ: Միայն 1944 թվականին ավստրիացի Լասլո Բիրոն, ելնելով մեքենաների և զենքերի համար պատրաստվող գնդիկավոր առանցքակալի պատրաստման մեթոդներից, կաթիլային անոթին ավելացրեց գնդիկավոր մեխանիզմ և աշխարհին ներկայացրեց գնդիկավոր գրիչը և սկսեց դրա զանգվածային արտադրություն։

Բայց մինչ այդ, 1888 թվականին Ջոն Ջակոբս Լաուդը (1844 – 1916) ստեղծել էր առաջին գնդիկավոր գրիչը և արտոնագրել այն, սակայն նրա գյուտը չէր ներդրվել արտադրության մեջ և արտոնագրային ժամկետը ավարտվել էր: Լաուդը ամերիկացի գյուտարար էր: Նա ծնվել է ԱՄՆ–ի Մասաչուսեթս նահանգի Վելմութ քաղաքում: Մասնագիտությամբ եղել է իրավաբան և ամբողջ կյանքում աշխատել է բանկերում: Իր գյուտը Լաուդը կոչել է «պտտվող ծայրով փետուր»: Լաուդը չկարողացավ սկսել գնդիկավոր գրիչների զանգվածային արտադրություն, քանի որ այն ժամանակ կար միայն փետուրով գրելու թանաք՝ «հնդկական թանաք»: Անգամ արտոնագրում նշված էր, որ թանաքը հաճախ թափվում է, քանի որ խիտ չէ: Այդ իսկ նպատակով առաջարկվում էր այդ գրիչով գրել կոպիտ մակերեսներին, օրինակ կաշվի, փայտի վրա: Ինչքան էլ Լաուդը փորձեց ստանալ խիտ թանաք, ոչինչ չստացվեց, թանաքը խտացնելիս այն պինդ մասեր էր առաջացնում, որը և խցանում էր գնդիկը, ընդ որում՝ ջերմաստիճանային տատանումները ավելի էին վատացնում գործը:

Գնդիկավոր գրիչի թանաքի պրոբլեմը լուծեցին հունգար Բիրո եղբայրները 1938 թվականին՝ Լաուդի մահից 22 տարի անց: Լասլո Բիրոն մասնագիտությամբ բժիշկ էր և ավտոսիրող, իսկ նրա եղբայրը՝ քիմիկոս. հենց սա էլ օգնեց գնդիկավոր գրիչ ստեղծելուն: 1940 թվականին փախչելով նացիստներից՝ նրանք բնակություն հաստատեցին Արգենտինայում: 1943 թվականին այստեղ նրանք արտոնագրեցին գնդիկավոր գրիչը և սկսեցին այն արտադրել: Նրանց առաջին հաճախորդը Բրիտանիայի ռազմաօդային ուժերն էին՝ գրիչը իրեն լավ էր դրսևորում անգամ մեծ բարձրություններում: Շուտով Բրիտանիայում գնդիկավոր գրիչ և «բիրո» խոսքերը հոմանիշներ դարձան: 1945 թվականին Բիրոն գնդիկավոր գրիչի արտադրության իրավունքը փոխանցեց ֆրանսիացի Մարսել Բիշին, որը և ստեղծեց հանրահայտ «BiC» ընկերությունը: Բիշը մի քիչ վերափոխելով Բիրոյի գնդիկավոր գրիչը՝ կազմակերպեց պլաստմասսե վեցանկյուն էժան գնդիկավոր գրիչների զանգվածային արտադրություն: Ներկայումս այդ ընկերությունը տարեկան արտադրում է 1,38 միլիարդ եվրոյի գրիչ: 2005 թվականին նա վաճառել է իր 100 միլիարդերորդ գնդիկավոր գրիչը

Ախ, այդ ամենագետ և ամեն ինչ իմացող ուսուցիչները: Պարզվում է, որ նրանք համարել են, որ գնդիկավոր գրիչը փչացնում է աշակերտի ձեռագիրը: Աշակերտներին արգելված է եղել գնդիկավոր գրիչով գրել ցածր դասարաններում, նրանք պետք է օգտագործեին փետուրով գրիչներ այնքան, մինչև ձևավորվի նրանց ձեռագիրը, և միայն դրանից հետո կարող են օգտագործել գնդիկավոր գրիչ: Միայն 1970–ականներին է այդ արգելքը հանվել, և աշակերտը արդեն չի եղել մշտապես թանաքոտ մատներով:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe