Թուրքիայում գործարքներ կատարող գերմանական բանկերի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի
INTERNATIONAL NEWSԳերմանիայի ֆինանսական հատվածի վերահսկմամբ զբաղվող դաշնային գերատեսչությունը (BaFin) առավել կոշտ վերահսկողություն կիրականացնի Թուրքիայում գործարքներ իրականացնող գերմանական բանկերի աշխատանքի նկատմամբ:
DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայի ֆինանսական շուկաներն ուսումնասիրող թերթը, որի տվյալներով՝ ֆինանսական ինստիտուտները պարտավորված կլինեն առնվազն շաբաթական մեկ անգամ իրենց գործունեության մասին հաշվետվություն ներկայացնել երկրի վերահսկիչ մարմնին: Խոսքը կարող է լինել տասնյակ բանկերի մասին: BaFin-ը համապատասխան տեղեկությունը դեռևս չի մեկնաբանում:
Փորձագետների խոսքով՝ նման վերահսկողությունը, մասնավորապես կապված է վերջերս թուրքական ազգային արժույթի՝ լիրայի արժեզրկմամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



