Մոտոցիկլետներով երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի (ֆոտո, վիդեո)
SOCIETYՀայկական բնապահպանական ճակատը Երեւանի Հանրապետության հրապարակից մոտոցիկլետներով երթ է սկսել դեպի Ամուլսար: Երթի նպատակն է աջակցություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են Ամուլսարի պահպանության համար:
Նախատեսվում է շարասյունով մեկնել Գնդեվազ եւ Ջերմուկ, կանգառներ կատարել Ամուլսարի պահապանների 4 դիրքերում՝ մարդկանց հետ ծանոթանալու եւ աջակցություն հայտնելու նպատակով:
Նշենք, որ շուրջ 2 ամիս է՝ ակտիվիստները փակել են դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները՝ կանգնեցնելով հանքի աշխատանքները: Նրանք պահանջում են փակել հանքը:
Ամուլսարի հանքի աշխատողներն էլ օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերսկսել հանքի աշխատանքը:






1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



