Համացանցի աստղ Դեն Բիլզերյանը Հայաստան է գալիս
SOCIETYՀամացանցի աստղ, ծագումով հայ ամերիկացի վենչուրային ներդրող, դերասան, պրոֆեսիոնալ պոկերի «արքա» Դեն Բիլզերյանը Հայաստան է գալիս:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր պաշտոնական էջում։ «Մեկնում եմ Հայաստան, հետո՝ Թաիլանդ», - գրել է Բիլզերյանը: Այցի այլ մանրամասներ հայտնի չեն:
Պրոֆեսիոնալ պոկերում Դեն Բիլզերյանի առաջին մեծ հաջողությունը եղել է 2009թ.-ին՝ Պոկերի միջազգային մրցախաղին։ Նա հայտնվել է այդ մրցախաղին նվիրված հեռուստատեսային շոուի 6 դրվագներում։ Դեն Բիլզերյան համարվում է Victory Poker-ի հիմնադիրներից մեկը: Նա իրեն անվանում է «պոկերի Բիլ Գեյթս»: Պոկեր խաղալով Բիլզերյանը 50 մլն դոլար է վաստակել:
«Instagram»-ում հայազգի միլիոնատիրոջ հետեւորդների թիվն անցնում է 10-ը միլիոնը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



