Վանաձորում թալանել են տեղի երաժշտական դպրոցի ուսուցչուհու տունը. վնասը կազմում է մոտ 1,5 մլն դրամ
SOCIETYԼոռու մարզում օգոստոսի 26-ին խոշոր չափի գողության դեպ է գրանցվել. Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձորի բնակչուհի 23-ամյա Անժելա Տ.-ն եւ հայտնել, որ օգոստոսի 25-ի ժամը 13:00-ից մինչեւ այսօր գիշերը ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ տան մուտքի դուռը բացելու միջոցով ներս են մտել բնակարան, եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ինչպես նաեւ ոսկյա ու արծաթյա զարդեր:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, գողը կամ գողերը նշված բնակարանից տարել են 7000 ՌԴ ռուբլի, 200 հազար դրամ, 300 դոլար, ինչպես նաեւ 1 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա եւ արծաթյա զարդեր: Աղբյուրի տեղեկություններով, գողոնը պատկանում է Վանաձորի թիվ 4 երաժշտական դպրոցի ուսուցչուհի, 55-ամյա Սրբուհի Ա.-ին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



