Ցանկանում եմ շարունակել պայքարել և նման կոչ եմ անում բոլոր կանանց. Սերենա Ուիլյամս
SPORTԱմերիկուհի Սերենա Ուիլյամսը նշել է, որ շատ է աշխատում US Open-ում հնարավորինս հաջող հանդես գալու համար.
«Հետաքրքիր է, որ ինձ նման խոշոր մրցաշարի ֆավորիտ են համարում՝ չնայած մեկ տարի առաջ եմ մայրիկ դարձել: Ծանոթ չեմ հավանական մրցակիցներիս, բայց հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հաղթել բոլորին:
Երեխայիս ծնունդից հետո կյանքս փոխվել է: Այժմ ես US Open-ն էլ եմ այլ կերպ ընկալում: Այստեղ ամեն ինչ ինձ նոր է թվում: Կարծում էի՝ փոքրիկիս ծնվելուց հետո ավելի հանգիստ կդառնամ, սակայն դա տեղի չունեցավ: Նախկինից էլ ավելի շատ եմ աշխատում: Շատ լուրջ եմ վերաբերվում բոլոր մրցաշարերին: Նման վերաբերմունքն ինձ էլ է զարմացնում: Իմ ներսում կրակ եմ զգում:
Ցանկանում եմ շարունակել պայքարել և նման կոչ եմ անում բոլոր կանանց: Պետք է պատրաստ լինել դժվարությունների:
Գուցե ինչ-որ բաներ չստացվեն, բայց միշտ կլինեն նոր հնարավորություններ: Պետք է ընդամենը աշխատել և հավատալ սեփական ուժերին: Ոչ միշտ է ամեն ինչ ընթանում այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, սակայն պետք է միշտ ձգտել հասնել բարձունքին»,- Ուիլյամսի խոսքերը մեջբերել է US Open-ի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ «Grand Slam» շարքի տարվա վերջին մրցաշարի մեկնարկային փուլում Սերենան մրցելու է Լեհաստանի ներկայացուցիչ Մագդոյ Լինետի հետ: