Քրմոյանի դրամական միջոցները՝ 88 հազար դոլարից ավելի. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը, որի համաձայն, նա ունի մի քանի հանձնած փոխառություններ:
Դրանք 2017 թ. վերջին կազմել են 5 միլիոն 720 հազար դրամ, 43 հազար 645 ամերիկյան դոլար և 210 եվրո: Ընդ որում, 2017 թ. սկզբին ունեցած փոխառությունները նկատելիորեն զիջում են: Դրանք կազմել են համապատասխանաբար՝ 3 միլիոն 280 հազար դրամ, 31 հազար 107 ԱՄՆ դոլար և 200 եվրո:
Փոխնախարարի դրամական միջոցները կազմել են 7 միլիոն դրամ, 11 հազար 500 եվրո և 61 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտները՝ 15 միլիոն 796 հազար դրամ, որից 14 միլիոն 542 հազար դրամը աշխատավարձ է, իսկ մնացածը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում