ԱԳԲԱ Լիզինգ. Էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորում` 10% cashback-ի հնարավորությամբ
SOCIETYԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինասական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգը էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման նպատակով կտեղաբաշխի EBRD-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի միջև կնքված 17 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր չափով վարկային միջոցներից 4 միլիոնը։
Ֆինանսավորումն ուղղվելու է ՓՄՁ-ների էներգաարդյունավետ և էներգախնայող սարքավորումների ձեռքբերման լիզինգին։ EBRD-ի հետ իրականացվող ծրագրի շրջանակում՝ Եվրամիության Neighbourhood Investment Facility ներդրումային ֆոնդի տրամադրած գրանտային միջոցներով ՓՄՁ-ները «կանաչ ծրագրերի» իրականացման համար կստանան cashback ֆինանսավորման 10%-ի չափով։
ԱԳԲԱ Լիզինգը Գրին Լիզինգ ենթաբրենդի շրջանակում ֆինանսավորել է 800-ից ավելի կանաչ նախագիծ` իրականացվել է 8,3 մլրդ ՀՀ դրամի ընդհանուր ծավալով ներդրում, որի արդյունքում կանխվել է մոտ 6 հազար տոննա ածխաթթու գազի արտանետում մթնոլորտ և խթանվել է այլընտրանքային էներգիայի զարգացումը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



