Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Արևմուտքը զատում է ՀՀ-ին ու ՌԴ-ին և նույն քաղաքականությունը չի վարում. Գ. Մելիքյանը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետևանքների մասին

POLITICS

 

Գլոբալ առումով Արևմուտքը զատում ու չի նույնացնում, այսինքն՝ ՀՀ-ն չի նույնացնում ամբողջովին ՌԴ-ի հետ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գևորգ Մելիքյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի ո Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների հետևանքներին: Նա նկատեց, որ Արևմուտքը բոլոր պետությունների հետ նույն քաղաքականությունը չի իրականացնում և նշեց, որ նա մի քաղաքականություն վարում է ՌԴ-ի հետ, մեկ այլ քաղաքականություն վարում է Հայաստանի հետ:

«Օրինակ՝ Հայաստանի հետ ԵՄ-ն ստորագրել է համաձայնագիր, որը չի ստորագրել ՌԴ-ի հետ, Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, ՌԴ-ն չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, այսինքն՝ տարբեր հարթություններում են: Հայաստանը սուվերեն պետություն է և ունի իր քաղաքականությունը, սակայն վտանգը, որ պատժամիջոցները կարող են ազդել, միշտ կա: Բայց այդ մտավախությունները կան և միշտ եղել են, քանի որ առաջին անգամ չէ, որ պատժամիջոցների այս փաթեթը կիրառվում է»,- ասաց նա:

 
Միևնույն ժամանակ Մելիքյանը ողջունեց այն, որ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի՝ ՀՀ գործընկերները, միշտ գիտակցել են, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է չպռոյեկտեն ՀՀ-ի հետ հարաբերությունների վրա: Ինչ վերաբերում է ՀՀ-ի կողմից Արևմուտքի ու ՌԴ-ի հետ բալանսավորված քաղաքականություն վարելուն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե որևէ բան չի արվելու առճակատումների հաշվին, Մելիքյանն ասաց, թե դժվար, բայց իրականանալի ճանապարհ է: Միևնույն ժամանակ քաղաքագետը գտնում է, որ պետք է ՀՀ-ն վերանայի եղած հարաբերությունները բոլոր երկրների հետ:

«Նոր կառավարությունը հայտարարում է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում մութ անկյուններ պետք է չլինեն, բայց նաև հայտարարում էր, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չպետք է լինեն: Այսինքն՝ որոշ առումով իներցիան պետք է պահել, բայց այդ իներցիան որակական առումով դրական ֆոնի վրա պետք է պահել, ոչ թե՝ չեզոք: Սա է, որ կառավարության տարբեր ոլորտի պատասխանատուները պետք է կարողանան իրականացնել, այսինքն՝ նոր իրողություններին համապատասխան բովանադակություն լցնել օրակարգը՝ մոտիվացնելով մեր գործընկեր երկրներին: Կարող են չլինել ռևերսներ, բայց  շատ կարևոր է, որ բովանդակային առումով որոշ փոփոխություններ լինեն»,- ընդգծեց Գևորգ Մելիքյանը:

Քաղաքագետը փոփոխություններ ասելով նկատի ունի նաև ՀՀ-ի՝ այլ պետությունների հետ տնտեսական հարաբերությունների հաստատումն ու խորացումը: Ըստ նրա՝ ժամանակն է նշել, թե որոնք են Հայաստանի գրավիչ կետերը, ինչով է ՀՀ-ն շահեկանորեն տարբերվում տարածաշրջանի մյուս երկրներից. «Պետք է նոր օրակարգ ձևավորել, որ այդ հարաբերություններն ավելի խորանան, ավելի նյութականանան՝ չլինելով միայն հայտարարությունների մակարդակում, թե մենք ունենք չիրականացված ներուժ: Ժամանակն է հասկանալ ու չափել այդ ներուժը, այսինքն՝ չպետք է լինի միայն հռետորական հայտարարություն, իսկ ներուժը հասկանալուց հետո անել կոնկրետ քայլեր: Պետք է երկրներին առաջարկություն անել ՀՀ-ի հետ հարաբերությունները խորացնելու միտումով, այսինքն՝ պրոակտիվ քաղաքականություն պետք է վարել»,-շարունակեց քաղաքագետը:

Հարցին՝ նոր կառավարությունը վարո՞ւմ է պրոակտիվ քաղաքականությունը, Գևորգ Մելիքյանը պատասխանեց, թե ներուժ ունի նման քաղաքականություն վարելու, սակայն դեռևս անցումային շրջանը խանգարում է:

«Այս պարագայում էլ պետք է ասեմ, որ կառավարությունն ունի պրոակտիվ քաղաքականություն վարելու ներուժը: Սակայն, քանի որ որոշակի անցումային փուլ է, և շատ ու շատ գործընթացներ դեռևս կայացման ընթացքում են, տարբեր ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում, դժվարանում է գործընթացը: Իմ ասած քայլերը ներքաղաքական կայունություն են պահանջում»,- եզրափակեց Գևորգ Մելիքյանը:

 

 



Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan