«Բավարիայում» չէին ցանկանում փոփոխություններ կիրառել, իսկ ես փորձում էի. Անչելոտի
SPORT
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «Բավարիայում» աշխատելու ժամանակաշրջանի մասին.
««Բավարիայում» աշխատելու փորձը մի փոքր տարօրինակ էր: Այնտեղ ինչ-որ բան սխալ էր: Կարծում եմ` դրանում մեծ դեր է խաղացել «Բավարիայի» փիլիսոփայությունը. նրանք չէին ցանկանում ինչ-որ բան փոխել: Իսկ ես փորձում էի դա անել:
Ես միշտ նպատակ եմ ունեցել ուշադրություն դարձնել այն ամենի վրա, ինչ արվել է մինչև իմ հայտնվելը: Սակայն, պետք է նաև յուրացնել նորարարությունները, իհարկե, չքանդելով նախկին մարզիչների կառուցածը»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:
Իտալացի մասնագետը մյունխենյան ակումբը մարզել է 2016-2017 թվականներին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



