Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Թվային հեռարձակման կցուրդ սարքերը շուտով կմատակարարվեն Հայաստան

SOCIETY

 Հայաստանը դեռևս հունիսին ավարտել է երկրի ողջ տարածքը թվային ծածկույթով ապահովելու գործընթացը: Հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն հասանելի է թվային հեռարձակումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի նախարարությանն առընթեր «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոընդունիչ ցանց»  ՓԲԸ-ի ղեկավար Գրիգոր Ամալյանն ասաց, որ ստեղծվել է թվայնացման ամբողջ տեխնիկական ենթակառուցվածքը և կատարվել են  համակցումները բոլոր հեռուստաընկերությունների հետ: Հայաստանում հունիսից լիարժեք մատակարարվում է թվային ազդանշան:

«Թվային լիարժեք հեռարձակման անցնելու համար աշխատանքներ են  ընթանում  ևս 2 ուղղությամբ: Առաջին ուղղությունը օրենսդրական բարեփոխումների և կարգավորումների մշակումն ու իրականացնում է, որը իրականացնում է օրենսդիր մարմինը, մյուսը  սոցիալապես անապահով մարդկանց թվային ազդանշան ստանալու համար կցուրդ սարքերի տրամադրումն է, որը ՀՀ կառավարության իրավասությունների շրջանակում է»,- նշեց Ամալյանը:

Այս ուղղությամբ, ՀՀՌՑ ղեկավարի տեղեկացմամբ, աշխատանքներ արդեն տարվում են: Հայտարարվել է մրցույթ կցուրդ սարքերի ձեռք բերման համար, կա հաղթող կազմակերպություն, որը ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետություն կցուրդ սարքերի մատակարարմանը:

«Կառավարությունն իր քայլերն արել է, շուտով մենք կունենանք այդ սարքերի մատակարարումը: Մշակված է օրենսդրական կարգավորումների համակարգ, իսկ տեխնիկական համակարգը գործում է դեռևս ամռան ամիսներից»,- հավելեց նա:

Նախատեսված է, որ թվային հեռարձակման անցնելուց հետո, ամբողջովին պետք է դադարեցվի անալոգային հեռարձակումը 2016-ի հունվարի 1-ին: Սակայն եթե առաջանա այնպիսի իրավիճակ, որ սոցիալապես անապահով ընտանիքներն ամբողջությամբ ապահոված չլինեն սարքերով, գուցե օրեսդիր մարմինն ու երկրի ղեկավարությունը որոշում կայացնեն անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետների երկարացման:

Դա, ըստ Ամալյանի,  ցանկալի սցենար չէ, քանի որ անալոգային հեռարձակման  անջատումը ոչ թե ներքին ցանկություն կամ անհրաժեշտություն է պետության համար, այլ միջազգային պայմանավորվածությունների շրջանակներում է: Կա միջազգային կարգավորում, որը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության վրա, բոլոր պետությունները կոորդինացնում են թե ընդհանուր հաճախություններն ինչպես օգտագործել:

Անդրադանալով նաև թվային հեռարձակման առավելություններին անալոգայինի նկատմամբ, ՀՀՌՑ ղեկավարը նշեց, որ թվային հեռարձակումն ունի 3 գլոբալ առավելություն՝ հեռարձակման բարձր որակ, ինտերակտիվություն, որը հնարավորություն է տալիս հեռուստադիտողին իր նախընտրությամբ օգտվել հեռուստաալիքներից և հեռահաղորդակցական էկոնոմիկայի առավելություններ:

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակմանն անցման ծրագրի համար նախատեսվող  ծախսը կազմում է 16.9 մլն դոլար, որից 2.5 մլն նախատեսված է բացառապես կցուրդ սարքերը ձեռք բերելու համար :

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders