Հայտարարագրել է բաժնետոմս ու փոխառություններ. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ տնտե ս ա կան զարգաց մ ա ն և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
Ավագյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ այգետնակ և հողամաս: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 17–ի դրությամբ ունեցել է 480 հազար դրամ բաժնետոմս և 10 հազար 800 ամերիկյան դոլար փոխառություններ:
Դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 167 հազար դրամ և 905 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 4 միլիոն 497 հազար դրամ, որը երկու տարբեր աշխատավարձերի հանրագումար է:
Հակոբյանը մինչ այս նշանակումը աշխատել է երկու տեղ՝ «Փրոֆիթ Փարթնըրս Քոմփընի» ՓԲԸ–ում և «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հ/կ–ում: Առաջինում որպես հիմնադիր– տնօրեն, երկրորդում՝ գործադիր–տնօրեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում