Նախատեսվում է Վրաստանի վարչապետի այցը Հայաստան. Նիկոլ Փաշինյան
POLITICSՆախատեսվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան: Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում հայտնել է վրաց լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ:
Ինչպես փոխանցում է վրացական «Առաջին ալիք» ՀԸկայքը, Նիկոլ Փաշինյանի խոսքով` Մամուկա Բախտաձեի պաշտոնական այցը Հայաստան կկայանա առաջիկայում:
«Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



